Մեր Մասին


Նախքան «Սիրիուս Պլյուս» ՍՊԸ ընկերության հիմնադրվելը Երևանի ACN ՍՊ ընկերության կողմից Գյումրիում կազմակերպվել է համակարգչային դասընթացներ մեկ տարի ժամանակով: Որից հետո 17.09.1997 թվականին հիմնադրվեց «Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ն:

«Սիրիուս Պլյուս» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է տեխնիկական գիտությունների թեկնածու, Ճարտարագիտական համալսարանի դոցենտ՝ Գրիշա Անդրանիկի Տիգրանյանի,  ինժեներ սիստեմոտեխնիկ Արա Գրիշայի Տիգրանյանի և ինժեներ Կարապետ Էդմոնի Կոստանյանի համատեղ ջանքերով: «Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ի նախագահ է ընտրվել Գրիշա Անդրանիկի Տիգրանյանը։

 «Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ն իրավունք ունի զբաղվելու հետևյալ գործունեությամբ:

«Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ի հիմնադրումից հետո ընկերությունն ակտիվ գործունեություն է ծավալել համակարգչային ուսուցման դասընթացների կազմակերպման բնագավառում՝ Շիրակի մարզի բնակչության համար կազմակերպելով՝ 2 , 6 և 12 ամսյա դասընթացներ: Ուսուցումը կազմակերպվում է շաբաթվա բոլոր օրերին, բացի կիրակի օրից, 2 ժամ տևողությամբ, օրվա ընթացքում կազմակերպվում է չորս խմբերի ուսուցում, յուրաքանչյուր խմբում մինչև 6 սովորող:

«Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ում կազմակերպվում է նաև անգլերեն լեզվի ուսուցում: Դասընթացներն ավարտածներից շատերը աշխատում են Շիրակի մարզի տարբեր կազմակերպություններում:

«Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ն կազմակերպում է համակարգիչների տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքներ: 

ՍՊԸ-ն ձեռք է բերել 01.04.1999թ. «Լրատվական միջոցների պետական գրանցման վկայական թիվ 923» լիցենզիա և հրատարակվել է «Ձեռքից Ձեռք» անվճար հայտարարությունների շաբաթաթերթ, հայերեն, որոշ նյութեր ռուսերեն և անգլերեն լեզուներով: Թերթը լույս է ընծայվել 6 ամիս, որից հետո դադարեցվել է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: «Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ն դիմել է արդարադատության նախարարությանը և ստացել թույլտվություն (վկայական 01մ00148) հիմնելու «Սիրիուս Պլյուս» հեռուստախմբագրություն: Հեռուստաընկերության բացման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: «Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ն պայմանագիր ունի «Ցայգ» հեռուստաընկերության հետ, ընկերությանը տեխնիկական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: «Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ն համատեղ աշխատանք է կատարել «Եվրասիա» հիմադրամի կողմից դրամաշնորհ ստացած «Մարկետինգ կենտրոնի» հետ: «Մարկետինգ կենտրոնի» աշխատանքները լուսաբանող էջը պատրաստել  է «Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ի վեբ դիզայներ Արմեն Տիգրանյանը (www.markent.am)։  Այս բնագավառում «Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ն աշխատում է նաև անհատների հետ, նրանց առաջարկած աշխատանքների հիման վրա պատրաստվում են վեբ-կայքեր և տեղադրվում համացանցում: Այս բնագավառում հաջողված էջերից է (www.avetisyan.am) նկարիչ-բանաստեղծ Հ. Ավետիսյանի սեղծագործությանը նվիրված էջը:

«Սիրիուս Պլյուս» ՍՊԸ-ի տեխնիկական բազան հագեցված է գերհզոր համակարգիչներով: Ունի մշտական գործող ինտերնետ կապ: Տարբեր տիպի տպիչ սարքեր, սկաներ, թվային նկարիչ սարք և այլն:

«Սիրիուս Պլյուս » ՍՊԸ-ն իր գովազդները կազմակերպում է «Շանթ», «Ցայգ» հեռուստաընկերությունների հետ  համատեղ: Գովազդներն տեղադրվում է նաև տեղական թերթերում: «Սիրիուս Պլյուս»ՍՊԸ-ն ընդգրկված է «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ,  ԱՄՆ-ի միջազգային զարգաման գործակցությամբ միջոցների հաշվին հրատարակված տեղեկագրքում, որպես առավել կենսունակ ընկերություն: Կոլեկտիվում աշխատում են բանիմաց մասնագետներ, որոնք գերազանց տիրապետում են նորագույն համակարգչային տեխնիկայի և ծրագրեիրն: